JooMix

Մեր մասին

staff«Պյոտր էքսպրես»-ը Հայաստանի առաջատար ընկերություններից է` մասնագիտացած գովազդային, ֆոտո և դիզայներական ծառայությունների մատուցման գործում: Մեր ընկերությունը Վանաձորի տարածքում առաջին ընկերությունն էր, որ ներդրեց թվային ֆոտոտեխնոլոգիա: «Պյոտր էքսպրես»-ը այսօր արդեն ունի մինիֆոտոլաբորատորիաների ցանց Վանաձորում: Իր մոտ 20 տարվա գործունեության ընթացքում «Պյոտր էքսպրես»-ը հաջողությամբ համագործակցում է ԱՊՀ-ի և արտասահմանի մի շարք նմանատիպ ընկերությունների հետ: Ընկերությունն ամեն տարի մասնակցում է միջազգային ցուցահանդեսներին, որի շնորհիվ անընդհատ բարձրանում է ընկերության աշխատակիցների որակավորումը և ընդլայնվում ընկերության կողմից առաջարկվող ապրանքների և ծառայությունների տեսականին:: Մեր ընկերությունն օգտագործում է Konica Minolta ընկերության նորագույն սարքավորումները: R2 սերիայի մինիլաբորատորիան ապահովում է պատկերի տպագրման բարձրակարգ որակ` 600 dpi լուծմամբ և 203 x 350մմ չափսի նկարների տպում: Այս մոդելը հնարավորություն է տալիս ստանալ 1000 նկարի տպաքանակ մեկ ժամում (152 х 102 мм): Օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք թվային ֆոտոծառայությունների հսկայական բազմազանություն` տպագրության անփոփոխ հիանալի որակով:

2010 թվականին մեր ընկերությունը ներմուծեց նոր ժամանակակից սարքավորումներ «Konica Minolta 512 42pl» լայնաֆորմատ տպագրական մեքենա, որը թույլ է տալիս 3200մմ լայնքով և 50 մ երկարությամբ տպագրել պոստեռներ։ Թվային ֆրեզերային և լազերային հաստոցներ, որոնց միջոցով կատարվում է պատկերների ճշգրիտ փորագրում և կտրում։

2013 թվականին շարունակելով նորագույն սարքավորումների ընդլայնումը «Պյոտր էքսպրես»-ը ավելացրեց «Bala Makina» ֆիրմային հաստոցը, որով կատարվում են շինությունների ալյումինե երեսպատման աշխատանքներ և այլ դեկորատիվ կոնստրուկցիաների պատրաստում։

Ընդլայնվել է ծառայությունների ցանկը և այժմ մենք առաջարկում ենք արտաքին գովազդի ծառայություններ, որը ներառում է լայնաֆորմատ տպագրություն, ծավալային տառերի և ցուցանակների, գովազդային վահանակների, պիլոնների արտադրություն: Ընդունվում են նաև ավտոմեքենաների գովազդային ձևավորումներ, էքստերյերի և ինտերյերի ձևավորման պատվերներ:

Ծառայությունների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ կայքի ծառայություններ բաժնում: Ընկերությունը երաշխավորում է իր արտադրանքի և ծառայությունների բարձր որակը:

 
View the embedded image gallery online at:
http://pph.am/aboutam#sigFreeIdd02f428b0f
    

ՄԵՐ ՀԱՍՑԵՆ

ք. Վանաձոր, Մ. Մկրտչյանի 8 (Արցախ պուրակ)
Հեռ․ 093 335395, 093 323307

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Մեր մոտ գործում է զեղչերի ճկուն համակարգ, զանգահարեք և համոզվեք ինքներդ:

ՄԵՆՔ ՍՈՑ.ՑԱՆՑԵՐՈՒՄ